27 Փետրվարի, 2022
Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 21 կմ հատվածում, ժողովրդին հայտնի նախկին Աշտարակի «գաի պոստի» հարևանությամբ, բախվել են 56-ամյա Գնել Մինասյանի վարած КАМАЗ մակնիշի և Մուշեղ Աղեկյանի վարած ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուծաժներ չկան:

kotayk

Լրահոս