2 Մայիսի, 2024

Ամենացավալին այն է, որ այս իրադարձությունները կատարվել են կանանց և երեխաների դիմաց և նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի Մակարավանքի հոգևոր հովիվ Տեր Արշավիր քահանա Ասատրյան՝ անդրադառնալով Կիրանցում առավոտյան ոստիկանական ուժերի գործողություններին։

«Հայրենիքը այստեղից է սկսում, այստեղից մեր կոչն էր աշխարհի հայությանը, որ ամենակրիտիկական վիճակն է, կամ իրադարձություններից հերթականը, որ տեղի է ունենում հայրենիքում»,- ասաց հոգևոր հովիվը, ով հովվության է կոչված Կիրանցում, Բերքաբերում, Աչաջուրում։

«Կարծում եմ՝ 2018 թվականից հետո արդեն կարելի է նման գործողություն իրականացնել։ Այսօր տեսնում ենք, որ լինելով Տավուշի մարզում, ծառայություն ունենալով՝ ականատես ենք լինում այնպիսի գործողությունների, որ արտաքին աշխարհի համար հեքիաթ է թվում»,-ասաց Տեր Արշավիրը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք եղել է դեպք, երբ հոգևոր հովվին չթույլատրվի գնալ եկեղեցի, իր ծառայության վայր։



kotayk

Լրահոս