5 Փետրվարի, 2025
Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ բարեգործական հիմնադրամի աշխատակազմին հանձնարարել է սկսել լայնածավալ ծրագիր և աջակցել այլ անհատների և կազմակերպությունների այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին, հերոսների մեծարմանը, միասնական անցյալի գնահատմանը, այդ հաղթանակի պատմական և քաղաքակրթական կարևորության ներկայացմանը։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Այսօր արդեն ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այդ նպատակին ուղղված նախագծերից մեկի մեկնարկն այլևս տրված է:

«Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Կենտրոն» հեռուստաընկերությունում այս կիրակի օրվանից մեկնարկում է «Հաղթանակի ժամանակը» խորագիրը կրող հաղորդաշար, որը մինչև հաղթական մայիս ներկայացնելու է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի վավերագրությունը, պատմելու է այդ հաղթանակը կերտած հերոս վետերանների կյանքի պատմությունները, մեր հայորդիների սխրագործությունները, անդրադարձ է կատարելու բոլոր նշանակալի պատմական իրադարձություններին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ հաղթանակը: Սրանից զատ, առաջիկա ամիսների ընթացքում  հիմնադրամը աջակցելու է բազմաթիվ այլ ծրագրեր ևս, որոնք նվիրված են լինելու Հաղթանակի 80-ամյակին, մասնավորապես երիտասարդական նախագծեր, քննարկումներ, գիտաժողովներ, մասնակցություն միջազգային նախագծերի, մարզական միջոցառումներ, մրցույթներ, մրցանակաբաշխություններ և այլն:

Ցավոք, վերջին տարիներին  առավել քան երբևէ, մեզ բոլորիս համար պատերազմ և պարտություն ձևակերպումները դարձան այլևս մեր կենսակերպի մի մասը, հիմա պետք է անել հնարավոր ու անհնարին ամեն բան, որպեսզի կարևորվի ու արժևորվի հաղթանակի գաղափարը: Այս հաղթանակը մեր պատմական հիշողությունն է, որը պետք է թարմ պահել ու փոխանցել սերունդներին, թույլ չտալ, որ փաստերը խեղաթյուրվեն:

Այս պահին դեռ շատ չակերտներ չեմ բացի, միայն կասեմ, որ բովանդակային առումով  լինելու են բազմաթիվ նոր նախագծեր: Եվ հիշե´նք, որ մենք մեծ հաղթանակի մի մասն ենք և դրանով պետք է հպարտանանք»,-գրել է Տոնոյանը

 

Լրահոս