20 Մարտի, 2022
Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 09:10–ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում չմշակված ճանապարհի պատճառով  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Դոն» մթերային խանութի գովազդային վահանակին, դրսում տեղադրված սառնարաններին և հայտնվել խանութի սանդուղքների մոտ:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

kotayk

Լրահոս