23 Մարտի, 2022

Մարտի 22-ին ժամը 21:55-ին ԱՀ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել Օդանավակայանի դիմացի ճանապարհահատվածում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հետաքննիչները և ճանապարհային ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 21:40-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ.Կ.-ն (ծնված 1993թ.) վարելով «Նիսսան մարչ» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության շրջանային բաժինը:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին.

Հաշվի առնելով եղանակային պայմանները և ելնելով ստեղծված իրավիճակից, երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ ձմեռային անվադողերով, ցուցաբերել պատասխանատվություն և զգոնություն:

kotayk

Լրահոս