6 Սեպտեմբերի, 2022
Սեպտեմբերի 6-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող «Կալիֆոռնիա» գիշերային ակումբի մոտ։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, գիշերային ակումբի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Մ.-ի եւ Երեւանի բնակիչներ, 42-ամյա Արթուր Ս.-ի եւ 47-ամյա Միհրան Ք.-ի միջեւ, որի ժամանակ Արսեն Մ.-ն դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս:

Վիրավորները տեղափոխվել են Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն` Արթուր Ս.-ն` «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» վնասվածքով, իսկ Միհրան Ք.-ն` «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

kotayk

Լրահոս