20 Մարտի, 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ «Ուկրաինայի պաշտպանության առաջնագիծը լցված է ռուս զինվորների դիակներով»։ «Ուկրաինսկայա Պռավդա»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է իր տեսաուղերձում:

«Հատկապես կատաղի մարտերի վայրերում մեր պաշտպանության առաջին գիծը լցված է ռուս զինվորների դիակներով։ Եվ ոչ ոք չի վերցնում այդ դիակները, այդ մարմինները։

Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը պարզապես անսահման մարդկային ռեսուրս ունի և շատ տեխնիկա, հրթիռներ, ռումբեր… Բայց ես ուզում եմ հարցնել Ռուսաստանի քաղաքացիներին՝ ի՞նչ են արել ձեզ հետ այս տարիների ընթացքում, որ դադարել եք նկատել ձեր կորուստները»,- ասել է Զելենսկին:

Զելենսկին հավելել է՝ քանի դեռ պատերազմը շարունակվում է, զոհերը կավելանան:

kotayk

Լրահոս