2 Մարտի, 2022
Ես ուզում եմ, որ ՀՀ-ն լինի կայուն, հզոր, զարգացած տնտեսությամբ երկիր, առանց տնտեսության  ՀՀ-ն չի կարող զարգանալ, առանց հարևանների հետ լավ հարաբերության երկիրը չի կարող զարգանալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Իմ կարծիքով  ՀՀ 30 տարվա պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը ամենակամային, խելացի քաղաքական այրերից մեկն է։ Մնացած ամեն ինչը  մարդկանց ուղեղները թունավորելու, տարբեր կարծիքներ հայտնելու քաղաքական, փոքր կուսակցական շահը առաջ մղելու խնդիր է»,- ասաց Սուքիասյանը։

Վերջինս նշեց, որ ինքը առաջնորդվում է պետական շահով և կուսակցական նեղ շահերը իր համար անընդունելի են։

kotayk

Լրահոս