3 Մարտի, 2022

Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են մարտի 2-ին, ժամը 21:31-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ս. Գ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ն. Ս.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Զ. Գ.-ն (ծնված 2002 թ․) և Ռ. Գ.-ն (ծնված 1978 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

kotayk

Լրահոս