28 Սեպտեմբերի, 2021

Երգիչ և ռադիոհաղորդավար Նիկոլայ Հարությունովը մահացել է 63 տարեկան հասակում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ РБК-ին հայտնել է երաժշտի որդու ներկայացուցիչը։

Մահվան պատճառը չի նշվում:

Հարությունովը բլյուզի և ռոքի սիրահար էր, նա ինքն էր հիմնել մի քանի խմբեր: Նա դարձել է առաջին ռուսաստանցի երաժիշտը, որը ելույթ է ունեցել Մոնտրյոյի ջազի համաշխարհային փառատոնի բեմում:

Երգիչը նաև մասնակցել է «Ձայն 60+» նախագծերին:

Հարությունովը նաև Finam FM ռադիոկայանում հեղինակային հաղորդում ուներ:

Ի դեպ, Նիկոլայ Հարությունովը որդու՝ Սերգեյ հետ մասնակցել է«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծին։  «Ha, Take a Step» երգով հայր և որդի Հարությունովները «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի 12 լավագույն մասնակիցներից էին։ Նրանք ցանկություն ունեին Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթին։

kotayk

Լրահոս