7 Փետրվարի, 2022

Իմ խորին համոզմամբ՝ Սահմանադրական փոփոխությունները ծայրահեղ անհրաժեշտ են: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը:

«Մի քանի օր առաջ մեկնարկը տրվեց Սահմանադրական փոփոխությունների ողջ ընթացքի և մեխանիզմը, որն ընտրվել է շատ լավն է, լավագույններից է: Երկու մարմին է լինելու՝ խորհուրդ, որն ավելի շատ քաղաքական մարմին է լինելու և ընդհանուր գաղափարները, մոտեցումները, որ այսօր մեր հասարակությունն ունի ներկայացնելու է մյուս մամնին, որտեղ լինելու են պրոֆեսիոնալ մասնագետ-իրավաբաններ: Այդ իմաստով պետք է բոլորս հանգիստ լինենք, որ հաստատ ստանալու ենք շատ լավ փաստաթուղթ՝ ի տարբերություն այն փաստաթղթին, որն այսօր կա: Մտահոգությունը և պահանջը Սահմանադրական բարեփոխումների բոլորս գիտենք ինչից է գալիս, երբ որ եղավ քաղքական պրոցեսներ, որտեղ ամեն ինչը կանխորոշված չէր բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ Սահմանադրությունը նորմալ չի կարգավորում պրոցեսներ. դա Գլխավոր Շտաբի պարագայում էր, դատարանի կողմից իրավունքի ուժով նորմի կասեցումն էր, բազմաթիվ էին»,- ասաց Մինասյանը՝ համոզմունք հայտնելով, որ Սահմանադրական փոփոխությունները ծայրահեղ անհրաժեշտ են:

Անդրադառնալով կառավարման համարգի հնարավոր փոփոխությանը փոխնախարարը շեշտեց, որ յուրաքանչյուր անցում ցնցում է պետական համակարգի համար:

«Եթե խորհուրդը որոշի, որ պետք է անցում կատարել նախագահական համակարգի, ապա դա լավ պետք է հիմնավորոված լինի: Կարծում եմ, որ մեր երկրի համար պառլամենտական համակարգը լավն է, ուղղակի դա պետք է կատարելագործել, շտկել և այդ ամբողջ համակարգը դարձնել իրական գործոն և հենց Սահմանադրությամբ չփոփոխվող հոդվածներով կարգավորել այս բոլոր խնդիրները, որոնք ունեցել ենք նախկինում»,- ասաց նա:

Shabat.am

 

kotayk

Լրահոս