19 Ապրիլի, 2022

Քրեական ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի գործընկերների հետ:Ապրիլի 15-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղում հայտնաբերվեցին ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից փետրվարի 5-ից հետախուզվող, Արթիկ քաղաքի բնակիչներ, 28 և 23 տարեկան տղամարդիկ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նրանք հետախուզվում էին քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով` անձին ծանր վիրավորանք հասցնելը և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը. խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողները բերման են ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, այնուհետև ներկայացվել ոստիկանության Կումայրիի բաժին:

 

kotayk

Լրահոս