23 Մայիսի, 2023

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։

Փաստաբան Սուսաննա Սարգսյանը 2 ամսով կալանավորվել է։

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի, «Հանրային ձայն» կուսակցության ներկայացրած փաստաբանը խաբեությամբ հափշտակել է մոտ 5 միլիոն դրամ՝ իբր մորը վերադարձնելու համար արտասահման տարված անչափահաս երեխային:

Կոմիտեն մանրամասներ էր ներկայացրել դեպքից՝ նշելով՝ փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել:

Վերջինս ձերբակալվել էր՝ դատարան ներկայացվելու հիմքով։

 

kotayk

Լրահոս