24 Հունիսի, 2023
Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին կտրուկ աճել են դեպի Երևան ավիատոմսերի գները: Միշտ է այդպես՝ փոփոխություններին առաջինն արձագանքում են ավիաընկերությունները: Մասնավորապես ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Flyone Armenia ավիաընկերությունը շեշտակի բարձրացրել է ավիատոմսերի գները։ Մոսկվայից- Երեւան չվերթի գինը 2675 դոլար է։ Իհարկե բնավ էլ զարմանալի չէ, որ պատերազմական իրավիճակում միշտ էլ գտնվում են մարդիկ, ովքեր մյուսների ողբերգության հաշվին փող են աշխատում, հարստահարելով նաեւ սեփական երկրի քաղաքացիներին։ Գաղտնիք չէ, որ ՌԴ-ում մեր հայրենակիցներն են գտնվում, ովքեր գուցե այս օրերին ցանկանում են շտապ վերադառնալ Հայաստան։

 

 

kotayk

Լրահոս