16 Մայիսի, 2024

Կիրանցի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը։ Կիրանց են բերվել ոստիկանական ուժեր:

«Մենք փակել ենք ճանապարհը, որ ՄԻՊ-ը գա այստեղ ու արձանագրի այս մարդկանց իրավունքները, որոնք ոտնահարվում են: Այստեղ մարդկանց կադաստրի վկայականները ձեռքին ասում են, որ իրենց տունը հրապարակված քարտեզով անցնում է թուրքին: Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին»:

Հիշեցնենք. Երեկ՝ մայիսի 15-ին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները՝ ի կատարումն ապրիլի 19-ի համատեղ ընդունված արձանագրության, համաձայնեցրել են ՀՀ Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս Այրում, ՀՀ Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղ Ասկիպարա, ՀՀ Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, ՀՀ Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել այդ հատվածների նկարագրություն-արձանագրությունները:
Աղբյուր՝ Yerevan.today

kotayk

Լրահոս