9 Մայիսի, 2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շնորհավորական ուղերձ է տարածել.

«Շնորհավորում ենք ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման պատմական տարեդարձի կապակցությամբ։

Այս Եռատոնը խորհրդանշում է պայքարի, համառության և մեր ժողովրդի անսասան կամքի հաղթանակը։ Այն մեր ընդհանուր հիշողության, ինքնության և արժանապատվության անբաժանելի մասն է։

Սակայն մեր հաղթանակի պատմությունը դեռ ավարտված չէ։ Այսօր մեր ժողովուրդը կաննած է գոյաբանական մարտահրավերների առաջ։ Արցախի հայությունը զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից, իր ձայնը լսելի դարձնելու և ինքնորոշման իրավունքն իրացնելու հնարավորությունից։ Բայց հենց այս օրը մեզ հիշեցնում է՝ հաղթանակները հնարավոր են, երբ կա միասնականություն, հավատ և գործողություն։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակելու է իր պայքարը հանուն արդարության, անվտանգության և Արցախի հայության հավաքական ու պատմական իրավունքների վերականգնման ու հարգման։ Մենք խորապես համոզված ենք՝ ամեն բան դեռ ավարտված չէ։ Պայքարը շարունակվում է, և այդ պայքարը մղելու ենք արժանապատվորեն՝ հիշելով մեր անցյալն ու վստահ լինելով մեր ապագայի վրա։

Մայիսի 9-ի եռատոնը մեզ համար ոչ միայն փառավոր անցյալն է, այլև՝ ապագայի հավատի հենասյուն»։

Լրահոս