«Հրապարակ»-ը գրում է.
Չնայած պաշտպանական գերատեսչությունը վերջին օրերին լռում էր եւ միայն երեկ տեղեկացրեց,որ մայիսի 7-ին Խնածախում տան տանիք է վնասվել ադրբեջանական կրակոցներից, սակայն Խնածախից շարունակում են ահազանգել, որ կրակոցները շարունակվում են, ավելին՝ դրանք առավել թիրախային են դարձել, քաղաքացիական օբյեկտներին են հարվածում։ Օրերս խնածախցիներից մեկի բակում կրակոցների հետեւանքով ոչխար էր սատկել, իսկ նախօրեին ադրբեջանական կրակահերթից վնասվել էր գյուղի բնակիչներից մեկի տան դարպասը։
53