9 Մայիսի, 2025

«Հրապարակ»-ը գրում է.

Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անկառավարելի պահվածքից անգամ թիմակիցներն են շոկահարվել։ Թեեւ եղել են դեպքեր, երբ Փաշինյանը ՔՊ փակ նիստերի ժամանակ ավելի հիստերիկ պահվածք է դրսեւորել, աջուձախ վիրավորել ՔՊ-ականներին, գոռգոռացել, անգամ ձեռքի տակ եղած շիշ կամ այլ առարկա նետել, սակայն ՔՊ-ում կարծում են, որ դրանք՝ բոլորը եղել են «սցենարային» դրսեւորում, այսինքն՝ Փաշինյանը նախապես պլանավորել է, որ «ստրախ է գանյատ անելու», որ թիմը ենթարկվի իրեն, որոշների աչքը վախեցնի եւ այլն, սակայն խորհրդարանում նրա  պահվածքը, ըստ թիմակիցների, ինքնաբուխ էր, եւ Փաշինյանի նյարդերը պարզապես չդիմացան, ու դարձավ անկառավարելի, կորցրեց ինքնատիրապետումը՝ աչքի ընկնելով թաղի խուժանին հարիր վարքագծով, սպառնալով ոմանց լցնել ԱԱԾ պադվալ, ոմանց համբալ անվանեց։ ՔՊ-ում երեկ շատերը հոգեվերլուծաբաններ էին դարձել եւ փորձում էին պատճառները հայտնաբերել՝ ինչու «շեֆի» նյարդերն այդչափ տեղի տվեցին։ Բանն այն է, որ երեկ ընդդիմադիրների հիմնական խոսելիքը  կոռուպցիան էր եւ անարդարությունը, լկտիությունը, ամբարտավանությունը՝ Նոր Նորքի թաղապետի հետ կատարված միջադեպի հարցով, իսկ այդ երկուսն էլ Փաշինյանի՝ իշխանության գալու հաղթաթուղթն է եղել՝ բրենդը․ նախկինների թալանը թմբկահարելու եւ անպատժելիությունը վերացնելու լոզունգներով իշխանության եկածը, սակայն, կարճ ժամանակ անց ամենաթողության եւ պետական միջոցները մսխելու հովանավոր է դարձել։ Բացի այդ, ՔՊ-ում համոզված են, որ կան նաեւ արտաքին գործընթացներ, մասնավորապես՝ ճնշումներ Փաշինյանի վրա, որոնք իրենց զգացնել են տալիս։

Դիցուք՝ Արեւմուտքը սպառնացել է անհետեւանք չթողնել Փաշինյանի մոսկովյան այցը։ ՀՀ ղեկավարի վիճակն ավելի բարդացրեց Իլհամ Ալիեւը, որ վերջին պահին՝ նախօրեին, երբ Փաշինյանը հաստատեց իր մասնակցության հայտը, տեղեկացրեց, որ չի մեկնի Մոսկվա։ Թեպետ, ըստ ռուսական շրջանակների, նախապես հաստատել էր մասնակցության հայտը։

Բաքվում Ալիեւի Մոսկվա չգնալը բացատրել են հոր՝ Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված միջոցառումներին Իլհամի մասնակցությամբ։ Մայիսի 10-ը Հեյդար Ալիեւի ծննդյան օրն է, նա մահացել է 2003 թվականին։ Իշխանական շրջանակներում կարծում են, որ Ադրբեջանի ղեկավարի «դեմարշն» իրականում Հայաստանի դեմ էր, Արեւմուտքին հասկացնում է, որ ինքն ավելի  հուսալի գործընկեր է, քան Նիկոլ Փաշինյանը, ուստի հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է հօգուտ իրեն ուղղորդեն, այսինքն՝ հերթական զիջումը պարտադրեն։

Լրահոս