20 Հունիսի, 2023
Ստամբուլյան փաստաթուղթը արձանագրում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական հիմնարար պատկերացումների մահը:

Ճիշտ է այն չի ընդունվել, և այս փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը իրենց կյանքով:

Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում:

«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում 1999թ Ստամբուլյան գագաթաժողովի պահին շրջանառվում էր մեկ այլ փաստաթուղթ, որը և տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքից անդին էր: Այն մի կողմից որևէ առնչություն չուներ ինքնորոշման իրավունքի հետ, մյուս կողմից խախտում էր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, և դա տարածքների փոխանակման փաստաթուղթն էր:

Այսինքն պատկերացնում եք՝ ինչու այդ գագաթաժողովին հղում չկար ոչ՛ տարածքային ամբողջականությանը, ոչ՛ ինքնորոշման սկզբունքին: Որովհետև այդ ընթացքում միջազգային դիվանագիտական հանրությունը գիտեր, որ հիմա բանակցային սեղանին է դրվել կարգավորման փաստաթուղթ, որը կոչվում է «Տարածքների փոխանակման սկզբունք»,- ասել է նա:

Փաշինյանը կետեր մեջբերեց փաստաթղից․

«Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, ցանկացած պետության ոչ սահմանակից տարածքները (անկլավները) փոխանցվում են այն պետությանը որը շրջապատում է դրանք

Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, Հայաստանը պետք է սկսեր իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից»:

 

 

kotayk

Լրահոս