10 Հոկտեմբերի, 2022

Նա հայտարարել է, որ հաջողվել է պարզել Ղրիմի կամրջի ահաբեկչությունը նախապատրաստած կասկածյալների շրջանակը:

«Մեր կողմից արդեն պարզվել է բեռնատարի երթուղին, որտեղ տեղի է ունեցել պայթյունը. այն է՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդարի երկրամաս։

Բացի այդ, պարզվել են փոխադրողները, անձինք, ովքեր մասնակցել են շարժման կազմակերպմանը։ ԱԴԾ աշխատակիցների օգնությամբ հաջողվել է պարզել կասկածյալներին»,- ասել է նա։

ՌԴ ՔԿ-ի տվյալներով՝ հանցագործությանը մեղսակից են Ուկրաինայի հատուկ ծառայությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ օտարերկրյա պետությունների քաղաքացիները, որոնք օգնել են նրանց: Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության մասին։

  
kotayk

Լրահոս