17 Հոկտեմբերի, 2022

«Բոլոր ծառայությունները ճանապարհին են: Մանրամասները ավելի ուշ: Օդային ռմբակոծությունը շարունակվում է: Մնացեք թաքստոցներում», գրել է Կլիչկոն և քիչ անց հայտնել հերթական պայթյունի մասին։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ մայրաքաղաքը հարձակման է ենթարկվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերի կողմից։

«Ռուսները կարծում են, որ դա կօգնի իրենց, բայց նման գործողությունները նման են հոգեվարքի: Մեզ անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և որքան հնարավոր է շուտ: Մենք ժամանակ չունենք դանդաղ գործողությունների համար: Ավելի շատ զենքեր երկինքը պաշտպանելու և թշնամուն ոչնչացնելու համար: Այդպես էլ կլինի», գրել է Երմակը։

kotayk

Լրահոս