6 Սեպտեմբերի, 2022

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի բացառել, որ ապագայում կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Դուք երբեք չգիտեք, թե ինչ կլինի: Ես երբեք չեմ խաղացել այս ակումբում, բայց «Ռեալը» կարծես թե իմ տունն է կամ ինչ-որ այլ բան»,- ասել է Մբապեն։

Անցած ամառ ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակով կարող էր տեղափոխվել «Ռեալ», սակայն նախընտրեց մնալ ՊՍԺ-ում՝ նոր պայմանագիր կնքելով ակումբի հետ մինչև 2025 թվականը։

kotayk

Լրահոս