18 Փետրվարի, 2022

Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարանը հայտարարեց, որ իր գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունները ՀՀ-ում ռուսական ներկայությունը փոխարինում են թուրքականով:

Թեմայի շուրջ Shabat.am-ը զրուցեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ, որը մեր հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում թուրքական օրակարգը բերվում է բացառապես ըննդիմության կողմից:

«Թե պատերազմի ընթացքում, և թե դրանից հետո, եթե կա մի թիմ, որը թուրքական օրակարգի հարցերը բերում է հայկական իրականություն, դա ընդդիմադիր թիմն է, ցավոք սրտի: Եթե որևէ մեկը Հայաստանում փորձում է թուրքական օրակարգ և թուրքական ազդեցությունը մեծացնել, ապա պարոն Քոչարյանը ինքը պետք է պատասխանի, թե ինչու են իրեն սատարող խմբերը և լրատվամիջոցները դա անում:

Մենք բոլորս անգիր գիտենք, թե ինչ են ուզում Թուրքիան և Ադրբեջանը, և մենք բոլորս դա չենք բերում Հայաստանի լրատվական, քաղաքական դաշտ և լեգիտիմացնում դրանք, որպես մեր օրակարգի խնդիրներ, դա անում են Քոչարյանին ստարող գործիչները, նրա խմբակցության պատագամավորները, նրան սատարող լրատվամիջոցները, հետևաբար հարցը պետք է իրեն ուղղվի՝ ինչո՞ւ եք դա անում: Հենց դա է Թուրքիայի և Ադրբեջանի իշխանության ամրապնդումը Հայաստանում, երբ նրանց օրակարգային խնդիրները օրակարգային խնդիր են նաև այստեղ»:

Սաֆարյանի գնահատմամբ՝ Քոչարյանի այս հայտարարությունն ուղղված է արտաքին լսարանին: «Նա ուղղակի ուզում է Ռուսաստանին տրամադրել Հայաստանի իշխանությունների դեմ, թե այս իշխանությունները Հայաստանը «Ռուսաստանի տակից հանում են» և տանում են դեպի թուրքական ազդեցություն. սա ընդհամենը քաղաքական տգեղ մանիպուլյացիա է և այդ ամենն ուղղակի անձնական խնդիրների համար»,- ասաց Սաֆարյանը:

Shabat.am

 

kotayk

Լրահոս