Ազգային ժողովը հունիսի 30-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար 2-րդ փուլով առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:
Առաջին փուլի ժամանակ Ռուբիկ Մխիթարյանը ստացել էր 29 ձայն, իսկ Արթուր Սարգսյանը 33 ձայն։
2-րդ փուլի ընտրության ժամանակ Մխիթարյանը ստացել է 40, Սարգսյանը 15 ձայն։ Այսպիսով, ընտրության արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չընտրվեց։ Ընտրվելու համար անհրաժեշտ է 65 ձայն։
Բարձրագույն դատական խորհուրդը 10-օրյա ժամկետում նոր թեկնածուներ պետք է առաջադրի։
5