13 Մայիսի, 2025
Իրան-Հայաստան առեւտրային գոտում՝ Մեղրի-Նորդուզ անցակետի մոտ բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդները դաժան ծեծի են ենթարկվել։ Իրանից Հայաստան եկող վարորդներից մեկը՝ Արմեն Մնացականյանը «Հրապարակ»-ին պատմեց, որ իրանցի քաղաքացիներ են իրենց մոտեցել, առաջարկել են դիզվառելիք գնել, սպառնացել են, թե չգնելու դեպքում թմրանյութ կգցեն բեռների մեջ։ Երբ հայ վարորդները չեն համաձայնել՝  ծեծի են ենթարկել նրանց, մարմնական վնասվածքներ պատճառել։

«Դիզվառելիք չառնելու համար նախ սկսեցին ինձ ծեծել, հետո՝ երբ ընկերս եկավ օգնության, նաեւ՝ ընկերոջս։ Շլանգով խփում էին։ Բացի այդ՝ բեռնատարը նենց են վնասել, որ էլ չի քշվում։ Ասում են, որ չլցնեք, ձեր ավտոների մեջ պլան կգցենք, քֆուր են տալիս, վիրավորում են մեզ»,-պատմեց վարորդը։

Ամբողջական հոդվածը հղումով

Լրահոս