Հայաստանի գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում վստահ հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ (3:1)։
«Նոայի» կազմում հաղթական դուբլ գրանցեց Հելդեր Ֆերեյրան (42’, 59’), ևս մեկ անգամ աչքի ընկավ Մատեուս Այասը (88’)։ «Արարատ-Արմենիայի» միակ գոլը հեղինակեց Մարիուս Նուբիսին (49’)։ Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» մնաց 10 հոգով՝ 2-րդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտը լքեց Ժունիոր Բուենոն։
Այսպիսով, հինգ օրվա ընթացքում Ռուի Մոտայի գլխավորած թիմը գրանցեց ոսկե դուբլ՝ նախ հռչակվելով Հայաստանի չեմպիոն, ապա՝ գավաթակիր։
56