13 Մայիսի, 2025

ԵՊՀ դասախոս Արմեն Ավետիսյանը գրում է.

«Ալկոհոլային խմիչքներ արտահանող ընկերությունների ներկայացուցիչները այսօր Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Վերջին երկու ամիսներին ալկոհոլային խմիչքներ արտահանելու հետ կապված հայ արտահանողները Վրաստանի սահմանային մաքսատանը դեպի Ռուսաստան ելքի ժամանակ խնդիրներ ունեն, սա անհերքելի փաստ է:

Բայց արդյոք խնդրի լուծման համար ՀՀ քաղաքացին պիտի բողոքի Հայաստանում Վրաստանի դեսպանատանը (իմա՝ Վրաստանի իշխանություններին):

Մենք վերջը պետություն, պետության ղեկավար, ոլորտային նախարար Վրաստանում Հայաստանի դեսպան ո՞ւնենք:

Հարգելի «հերոս» հարկատուներ, ձեր «հերոսության» փոխհատուցումը պետք է լինի այն, որ ձեր խնդիրներով զբաղվեն ձեզ «հերոսացնող» հարազատ իշխանությունը, ոչ թե հարևան պետության իշխանությունը:

Եվ ուրեմն բողոքի ակցիայի միակ վայրը պիտք է լիներ այս հասցեում. ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

Ինչ որ բան ինձ հուշում է, որ այս «ինքնաբուխ» հավաքը կազմակերպվել է նիկոլականների կողմից, որ իրենց հերթական ձախղուման համար այս անգամ էլ մեղավոր կարգեն Վրաստանի իշխանություններին:

Ցանկացած անհասկանալի իրավիճակում օրվա նիկոլական իշխանությունը ունի մեկ բանաձև. մենք մեղավոր չենք մեղավոր է X-ը, և բոլորին ուղղորդում են դեպի այդ հորինովի X-ի դեմ, իսկ իրենք նստած երկնում են իրենց հերթական ձախողման մեղավորին:

Մինչ այս պահը մեղավոր էին նախկին երեք նախագահները, նախկին թալանչի պաշտոնյաները, ռուսները, բելառուսները (ոչ երբեք թուրքերն ու ադրբեջանցիները), «ռուսական շպիոն» հռչակված ընդդիմադիր ցանկացած ոք, հիմա նոր մեղավոր գտան իրենց հերթական ապաշնորհ կառավարման ձախողումը արդարացնելու համար. վրացիներն են մեղավոր:

Հիմա էլ ուզում են Վրաստանի հետ վատացնեն հարաբերություններ, սրանք հարևան, բարեկամ, դաշնակից պետություննրի հետ հարաբերություն փչացնելու համաշխարհային չեպիոն են»:

Լրահոս