Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել:
Տեղեկությունը հաստատել է Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։
Պատճառների մասին դիմումում նշված չէ։
Նշենք դատական նիստի ընթացքում կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին որոշումը կայացրել էր Արուսյակ Ալեքսանյանը։
Աղբյուրը aysor.am
6