Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատավոր Մաթևոսյանը մերժեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Գայանե Պապոյանը:
Նշենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ օժանդակել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում։
Փաստաբանը կալանավորվել է 2022 թվականի հոկտեմբերի 19-ին:
10