«Ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման և զարգացման ուղղությամբ»,- հայտարարեց նա:
Արդեն նախկին քաղաքապետը հայտնեց նաև, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու հույս հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կստաանա երևանցու վստահության քվեն և հնարավորություն կունենա շարունակել համայնքի համար կարևոր ծրագրերը:
«Կարծում եմ 4.5 տարվա ընթացքում իմ քայլը դաշիքնի նախընտրական ծրագրի մեծ մասն իրականացրել ենք և ակնհայտ է, որ կան փոփոխություններ: Կան նաև բացթողումներ, որոնք իրականացվել են մեր կողմից»,- ասաց Սարգսյանը: