mnews

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց։ Այս մասին նա քիչ առաջ հայտարարեց քաղաքապետարանի արտահերթ գործավարական նիստում։

«Ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման և զարգացման ուղղությամբ»,- հայտարարեց նա:

Արդեն նախկին քաղաքապետը հայտնեց նաև, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու հույս հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կստաանա երևանցու վստահության քվեն և հնարավորություն կունենա շարունակել համայնքի համար կարևոր ծրագրերը:

«Կարծում եմ՝ 4.5 տարվա ընթացքում իմ քայլը դաշիքնի նախընտրական ծրագրի մեծ մասն իրականացրել ենք և ակնհայտ է, որ կան փոփոխություններ: Կան նաև բացթողումներ, որոնք իրականացվել են մեր կողմից»,- ասաց Սարգսյանը: