ԱԺ-ի պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարևոր լուր ճանապարհային անվտանգության ապահովման տեսանկյունից։
Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը ստուգող նոր սարքեր են ձեռք բերվել ՆԳՆ կողմից, որոնք գտնվում են ստուգաչափման գործընթացում։
Հիշեցնեմ, որ մեր օրենսդրությամբ կարգավորվում է ոչ միայն դիմապակու լուսաթափանցելիությունը, այլև դիմացի կողային ապակիներինը նույնպես, ինչպես աշխարհի շատ երկրներում։
Վարորդի և դիմացի ուղևորի դռների ապակիները պետք է ունենան առնվազն 70% լուսաթափանցելիություն, հետևաբար վարորդները պետք է համապատասխանեցնեն իրենց մեքենաները այս պահանջներին, որպեսզի վարչական պատասխանատվության չենթարկվեն»։
5