21 Դեկտեմբերի, 2024

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թմրանյութերի տարածումը բանակում փակ թեմա է՝ որևէ պաշտոնական հրապարակում երբևէ չի արվում։ Բայց դատելով մեր ձեռքում հայտնված փաստաթղթից` դրանք աճում են մեծ տեմպերով։ Վերջերս զինվորական դատախազությունն ուսումնասիրություն է կատարել՝ 2021-2023 թթ․ ընթացքում ՀՀ ԶՈւ զինծառայողների կողմից թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեպքերով, և պարզել, որ մոտ 600 զինծառայող անցնում է նման վարույթներով։

Մեծ մասը պարտադիր ժամկետային զինծառայողներ են։ 2021-ի համեմատ 2023-ին դեպքերի թիվը գրեթե կրկնակի աճել է` դարձել 220։

Թե քանի դեպք է գրանցվել այս տարի, դեռ հայտնի չէ, բայց զինդատախազությունն արձանագրում է. «Յուրաքանչյուր տարի, նախորդ տարվա համեմատ, զինծառայողների կողմից թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեպքերն աճել են»։

Իրավապահներին տված բացատրություններում զինծառայողները նշել են, որ թմրամիջոցներն ու հոգեմետ դեղերը գտել են կամ քաղել, կամ ստացել, ձեռք են բերել սոցցանցերի միջոցով։ Մի դեպքում զինծառայողն ինքն է աճեցրել, մյուսով էլ այն ձեռք է բերել «իր տնօրինությանը հանձնված գույքը հափշտակելու միջոցով»։ Գուցե խոսքը հոգեմետ դեղերի մասին է»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Լրահոս