27 Դեկտեմբերի, 2024
Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ մեքենայում, որը լիցքավորման ժամանակ պայթել է, կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում գտնվող կնոջ ոտքը վիրահատել են ու այն գտնվել է գիպսի մեջ։ Հարազատները մոտեցել են գազալցակայան՝ մեքենան լիցքավորելու, և որպեսզի վիրահատված կնոջը մեքենայից չիջեցնեն, նրա վրա շոր են գցել ու գազալցակայանի աշխատակիցներին վստահեցրել, որ մեքենայում մարդ չկա։ Արդյունքում գազալցակայանի աշխատակիցները մեքենան լիցքավորել են ու լիցքավորման ժամանակ մեքենան պայթել է։

ՆԳՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ-ին գտնվող գազալցակայանում պայթել է «UAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1983 թ.) գազի բալոնը. պայթյունի հետևանքով մահացել է ուղևոր Ն․ Հ-ն (ծնված 1985 թ․), իսկ գազալցակայանի աշխատակից Ս. Ս.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Վնասվել է գազի լիցքավորման կետի առաստաղը (մոտ 10 քմ)։

Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

 

Լրահոս