27 Դեկտեմբերի, 2024
Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք հանդիպում են պահանջում ԱԺ ղեկավարության հետ, մասնավորապես, 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, քանի որ իրենք այդ գործով տուժողների իրավահաջորդներն են և շատ հարցերի պատասխաններ են ուզում ստանալ:

«Մենք բազմաթիվ անգամ դիմել ենք իրեն, որ ուզում ենք հանդիպել, խոսել: Էսօր-էգուց է արել, մեկ ասել է՝ երկրում չեմ, մեկ՝ արձակուրդ եմ: Այսօր էլ պայմանավորվածություն է եղել, եկել ենք, հիմա էլ ասում է՝ 4 հոգի պետք է գա:

Մենք էլ ասացինք, որ մենք 4 հոգով չենք եկել, 15-20 ծնող ենք, թող բարի լինեն, ընդունեն: Եթե իր առանձնասենյակը փոքր է, ինքը կարող է իջնել»,-նշեց ծնողներից մեկը:

 

 

Լրահոս