«Ինչպես գիտեք մենք դրանց չենք մասնակցել, սակայն շարունակում ենք դա մեզ համար առաջնահերթություն համարել»,-ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հիշեցնելով մայիսի սկզբին Վաշինգտոնում կայացած հանդիպումները, որոնց մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նրա խոսքով ԱՄՆ-ն աջակցում է բանակցությունների շարունակմանը:
«Ինչպես արդեն ասացինք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը հասանելի է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրել երկու կողմերի վրա միասին աշխատելու համաձայնության հասնելու այն հարցերի շուրջ, որոնք մնում են չլուծված»,-հավելել է Միլլերը:
Հիշեցնենք, որ Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
«Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը tert.am