«Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ կտան շարունակել հաջողությամբ դիմակայել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին»,- ասված է շնորհավորանքում։
Երկրի ղեկավարը նշել է, որ կառուցողական երկխոսության շարունակության հույս ունի ուղղված հայ-բելառուսական համապարփակ գործընկերության զարգացմանը, սերտ համագործակցությանը ինտեգրացիոն ասոցիացիաներում, ռազմավարական համագործակցությանը միջազգային հարթակներում։
Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։