«Նախկինում եթե այդ ՊՈԱԿ-ը ֆեյքերի նպատակով է եղել, այն այլևս նման նպատակով չի գործում, և երբ ես դարձա աշխատակազմի ղեկավար և ասացի քանի՞ ֆեյք ունեք, որ ասում են «ֆեյքերի» ՊՈԱԿ, ասացին 0, որովհետև ֆեյքապահները տեղափոխվել են ուրիշ տեղ, իրենց ֆեյքերի փնջերով բոլորը տեղափոխվել են այլ դաշտ»։
Նա նաև նշեց, որ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ում բացի կրճատումներից ուրիշ բան չեն ունեցել, և դա բացասաբար է անդրադարձել ընդհանուր հաղորդակցման վրա․
«Հանրային կապերի կառավարման բարեփոխումների շրջանակներում մենք առանձնացրել ենք առանձին ուղղություն հաղորդակցման ռազմավարությունը, և ՊՈԱԿ-ն իր ներուժով այստեղ շատ կարևոր դերակատարություն ունի և պետք է ունենա ապագայում։ Եվ ես շատ ցավում եմ, որ նման տենդենցը այս ՊՈԱԿ-ի նկատմամբ ոչ ճշտգրիտ տեղեկություններ տարածելը, շարունակվում է»։