Ավելի քան մեկ տասնյակ լցանավեր, որոնք բեռնված են 10 միլիոն բարել ռուսական նավթով, շաբաթներ շարունակ արգելափակվել են Հարավային Կորեայի ափերի մոտ:
Արտադրանքը չի կարող վաճառվել ԱՄՆ պատժամիջոցների և վճարումների հետ կապված խնդիրների պատճառով, գրում է Reuters-ը։
Խոսքը 1,3 մլն տոննայի չափով ծավալների մասին է։ Դրանք ներկայացնում են ավելի քան մեկ ամսվա արտադրությունը։
«Նավթային կորպորացիայի համար հումքի մատակարարումները հետաձգվում են վճարումների հետ կապված խնդիրների պատճառով», – ասվում է հրատարակության մեջ:
29