18 Հուլիսի, 2026

Երեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Կառլեն Հ․-ի վարած «Opel» մակնիշի և 50-ամյա Արման Ս․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի, դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի և դասակի հրամանատարի տեղակալ Վիլյամս Մելիքյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղասի Եղշատյանը, Վիգեն Մխիթարյանը և Էդվարդ Պապիկյանը։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լրահոս