Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Յուրաքանչյուր նախաձեռնություն, յուրաքանչյուր շարժում հանուն տարբեր գաղափարների, կարող է իր կամքն արտահայտել, իրենց դրսևորումները ժողովրդավարական գործիքակազմերի համատեքստում իրականացնել մինչև այն պահը, քանի դեռ օրենք չի խախտվել»,- նշեց նա:
Նարեկ Մկրտչյանի խոսքով ցանկացած գործընթաց ընդունելի կամ ոչ ընդունելի պետք է լինի ժողովրդի, հանրության կողմից:
«Եթե հանրությունը ընդունելի կհամարի այս շարժումը, իր առաջ մղած գաղափարներն, ապա իրենք ժողովրդի կամքի հետ միշտ հաշվի են նստելու:
2018 թվականից հետո ստեղծված իրականության առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ցանկացած մարդ կարող է դուրս գալ և զբաղվել քաղաքականությամբ լինի հոգևորական և այլն, իրենք են որոշում, գնահատականը ժողովուրդը կտա»,- ասաց նախարարը:
Նարեկ Մկրտչյանի խոսքով եթե հանրությունը կընդունի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը ուրեմն դա ժողովրդի կամքն է։
«Մենք բազմիցս ասել ենք, որ ժողովրդի կամքի հետ միշտ հաշվի ենք նստելու։ Երբ ժողովուրդը կտա հստակ գնահատական, մենք հաշվի կնստենք այդ գնահատականի հետ»,- շեշտեց նա։