25 Դեկտեմբերի, 2024
Որոնողական խումբը հայտնաբերել է դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանված Embraer 190 մարդատար ինքնաթիռի սեւ արկղը։ Այս մասին հայտնում է Tengrinews-ը։

Պարզվել է, որ անձնակազմի 5 անդամներից 3-ը ողջ են մնացել։ Ընդհանուր՝ մահացել է 38 մարդ։

Դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի Ակտաու օդանավակայանում վթարի է ենթարկվել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից Չեչնիայի Գրոզնի չվերթ իրականացնող «Ադրբեջանական» ավիաուղիների Embraer 190 մարդատար ինքնաթիռը։ Վթարից առաջ ինքնաթիռի անձնակազմը վթարային վայրէջք է խնդրել։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 69 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամ։  

Լրահոս