Սիրիայի իշխանությունները զգուշացնում են Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին: Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին։
«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Իրանը չպետք է միջամտի մեր ներքին գործերին»,- գերատեսչության ղեկավարի խոսքերն է մեջբերում Al Watan-ը։
«Մենք զգուշացնում ենք իրանցիներին Սիրիայում քաոս չտարածելու մասին»,- ասել է ալ-Շիբանին:
43