«Իրականությունը, քանի որ մի փոքր այլ է, դրա համար էլ, կարելի է ասել՝ ես էմոցիա չունեմ։ Կարելի է ասել՝ դա վրիպակ է, կարելի է չասել, որ վրիպակ է։ Եթե հայտարարագիր ենք ներկայացնում, գրած է ձեր մեքենայի արտադրության կամ գնման տարեթիվը, հիմա ես գրել եմ տարեթիվը, ավտոմատ գրվել է հունվարի 1, պարզվել է, որ պետք է ամսաթիվը լրացնեմ, հաջորդ տարի ամսաթիվ եմ լրացրել։ Անհամապատասխանությունը դրան է վերաբերում»,-ասաց նա։
Ասաց՝ ինքը դրանք էական հարցեր չի համարել։
«Հիմա, որ մարդիկ լսում են ֆինանսների նախարարը պարտքով փող է վերցրել, այդ գումարն ի՞նչ է արել, ես խորհուրդ կտամ, որ վերնագիրը քլիք անեն, բացեն, տեսնեն՝ ինչ է գրված։ Կամ՝ եթե շատ հետաքրքիր է ձեզ, կարող եք ինքներդ բացել հայտարարագիրը և տեսնել, հայտարարագրում կոռուպցիա կա՞, թե՞ ոչ»,-ասաց նա։