Մարտական Եղբայրություն միաբանության Կլոր սեղանի որոշմամբ Պապիկյան Մեսրոպը հեռացվել է Մարտական եղբայրության շարքերից` Մարտական եղբայրության «Հայկական անկախության բանակ» ռազմամարզական կենտրոնը Մարտական եղբայրությունից դիտավորյալ առանձնացնելու և այդ կառույցը փաստացի «սեփականեցնելու» հետևողական, ամիսներ տևող շարունակական փորձի համար։
Այս մասին հայտնում են միաբանության ֆեյսբուքյան էջում։