20 Հունիսի, 2024

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի (պոլիէթիլենային հումքից) արտադրության համար, իսկ թամբային քարշակներ և սառնարանային կիսակցորդները թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 80 %-ը և ավելին արտահանել  ԵՄ երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ Վրաստան և այլ երկրներ։

Արրտադրությունն իրականացվելու է ՀՀ Վայոց Ձորի մարզում։

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել պլաստմասե տակդիրներ, որոնք նախատեսվում են օգտագործել արտադրվող կամ ներմուծվող ապրանքները անվտանգ փոխադրելու և փոխադրման ընթացքում վնասվածքների նվազագույն ռիսկերով մատակարարման համար, ինչը կնվազեցնի բեռի ընդհանուր զանգվածը հնարավորինս նվազեցնելով ճանապարհների վրա ծանրաքաշ տրանսպորտային միջոցների ազդեցությունը:

Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի է 10.3 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 576 մլն դրամ»։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և պաշտապանության նախարար Սուրեն Պապիկյանը բնակարաններ են գնել «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանին պատկանող նորակառույց էլիտար շենքերում։

Լրահոս