27 Սեպտեմբերի, 2024

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցում՝ «Շանթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, երթուղային ավտոբուսից ծուխ է նկատվում:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսի շարժիչի հատվածում:

Վարորդ Հարություն Հովհաննիսյանը շուտ է նկատել և ահազանգել «9-11»:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Լրահոս