ՀԱՊԿ-ը կարող է ընդլայնվել աշխարհում աճող լարվածության ֆոնին։ Նման հայտարարություն է արել գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
Ավելի վաղ Ալմաթիում Իմանգալի Տասմագամբետովը եւ կազմակերպության Մշտական խորհրդի անդամներն ամփոփել են պաշտպանության նախարարների խորհրդի, Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի անցած նիստերի արդյունքները:
Ընդգծվել է նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի, այդ թվում տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նպատակային միջպետական ծրագրի մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի և խորհրդարանականների ու արտգործնախարարների հայտարարությունների կարևորությունը Հավաքական անվտանգության ապահովման տեսանկյունից։
Մասնակիցները նշել են նաև փոխադարձ ընդունելի մոտեցումներ գտնելու կողմերի շահագրգռվածությունը: Քննարկվել են կայացված որոշումների իրականացմանն ուղղված միջոցառումները: