ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետ Սամվել Ռամազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:
Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Էդգար Ավետիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի պետ:
Ոստիկանապետ Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով Գևորգ Ավետիսյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից և Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ: