5 Հոկտեմբերի, 2024
Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը ահազանգում է․

«2021 թվականի օգոստոսի սկզբից Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում էին գտնվում ռուս զինվորականներ։ Նրանք չէին հայտնում իրենց գտնվելու նպատակը, ենթադրվում էր, որ նրանք մասնակցելու էին Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանազատման աշխատանքներին, սակայն այդ գործում նրանց միջնորդության կարիքը չզգացվեց։

2021 թվականից, մոտ մեկ տարի ռուս զինվորականները զբաղված էին Ոսկեպարում իրենց կեցավայրի՝ գյուղի չբնակեցված առանձնատներից մեկի բարեկարգմամբ։ 2022թվականին Ոսկեպարում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող հարթեցված տարածքում հավաքովի մոդուլներից կառուցվեց զորանոց։

Նման մի զորանոց էլ կառուցվեց Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղում, ԽՍՀՄ ժամանակ գործած փոքր օդանավակայանի տարածքում։ Ռուսական կողմը առաջարկել էր Հայաստանին վաճառել Ոսկեպարում կառուցված զորանոցը, սակայն թանկ գնի պատճառով հայկական կողմը չի համաձայնվել; Իրազեկ աղբյուրից տեղեկացա,որ առաջիկա օրերին Ոսկեպարում գտնվող զորանոցը Ռուսաստանի զինուժը կքանդի, կապամոնտաժի»։

Լրահոս